Amazon- ը վարձում է ևս 75 հազար մարդ
Տնտեսություն
11:31 15/04/2020
Աշխարհ

Amazon- ը վարձում է ևս 75 հազար մարդ

Աշխարհի խոշորագույն Amazon  առցանց մանրածախ առևտրային ընկերությունը վարձում է ևս 75 հազար աշխատակցի։ Եվրանյուզը գրում է, որ առ-ցանց  հարթակը կորոնավիրուսային համաճարակի պատճառով շատ երկրներում մթերային խանութների փակումից հետո պատվերների քանակի հսկայական աճ է գրանցել։ Անցած շաբաթ Amazon-ն արդեն հայտարարել էր 100 հազար նոր աշխատատեղ բացելու  մասին, իսկ երկուշաբթի հայտնի էր դարձել, որ բոլոր թափուր աշխատատեղերը լրացվել են, սակայն էլի աշխատակիցներ են անհրաժեշտ։ 

Ընկերությունը ստիպված դադարեցնել  է այլ ընկերությունների փաթեթների վերամշակումը,  որպեսզի կենտրոնանա իրենց պատվերի վրա։ Ղեկավարությունը պնդում է, որ առաջնահերթությունը տրվելու է առաջին անհրաժեշտության ապրանքների և բժշկական պարագաների առաքմանը:

Placeholder
Amazon- ը վարձում է ևս 75 հազար մարդ