Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքները կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը.Բակո Սահակյան
Քաղաքական
19:08 15/04/2020
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքները կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը.Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք:

Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Placeholder
Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքները կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը.Բակո Սահակյան