«ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
Մշակույթ
12:45 15/04/2020
Աշխարհ

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ

«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով ավելի քան 40 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ, որը ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը  (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի հայ արտիստները համերգին կմիանան տանից՝ առցանց (#StayHome):

Բոլոր մանրամասները՝  հղումով https://all.me/tovmasyanfoundation։

Յուրօրինակ «ֆլեշմոբ»-ի մասին կարող եք ծանոթանալ  անցնելով այս հղումով՝  https://all.me/tovmasyanfoundation?post=5e9641c9065d2a77eb232688։ 

Placeholder
«ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ