Zoom-ն այսուհետ հասանելի կլինի Dasaran-ի հարթակում
Կրթություն, գիտություն
10:47 15/04/2020
Հայաստան

Zoom-ն այսուհետ հասանելի կլինի Dasaran-ի հարթակում

Dasaran կրթական ծրագիրը և Zoom ընկերությունը սկսում են նոր համագործակցություն, ինչը կօգնի Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներին կազմակերպելու հեռավար ուսուցումն առավել դյուրին և հարմար տարբերակով: Այս մասին հայտնում են Dasaran կրթական ծրագրի  հաղորդակցության բաժնից։ 

Այսուհետ ուսուցիչները կարող են ստեղծել և անցկացնել տեսադասեր Dasaran-ի «Դասեր» բաժնում` հենց համակարգի միջոցով էլ ծանուցելով և տեսադասը հասանելի դարձնելով աշակերտներին։ Ուսուցիչները կարող են նաև թեստեր ստեղծել` պարզելու, թե որքանով է մատուցված դասը յուրացվել աշակերտների կողմից, ինչպես նաև հանձնարարել տնային առաջադրանքներ, ըստ որում` թե ՛ ամբողջ դասարանին, և թե՛ անհատապես տվյալ աշակերտին: Համակարգը հնարավորություն է տալիս աշակերտին իր տնային առաջադրանքը փոխանցել ուսուցչին և ստանալ համապատասխան գնահատական` տեսնելով այն նույն հարթակում:

Նշվում է, որ Dasaran-ում գործող վերլուծական գործիքակազմի միջոցով ուսուցիչները հնարավորություն ունեն նաև վերլուծելու ամբողջ դասարանի կամ ընտրված աշակերտների կատարողականը և ստանալու նրանց առաջադիմության մասին մանրամասն վերլուծություն:

 

Placeholder