Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3388 մարդ
Առողջություն
13:16 15/04/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3388 մարդ

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 3388-ով: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է Օպերատիվ շտաբը:

Այսպիսով, երկրում գրանցվել է 24.490 դեպք`84 մարզում:

Վերականգնված հիվանդների թիվը դարձլ է 1986:

Օրվա ընթացքում 28 հիվանդ է մահացել, որով Ռուսաստանում ողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահերի թիվը դարձել է 198 մարդ:

Համաձայն վերջին տվյալների, աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը։
 

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 3388 մարդ