Դի Կապրիոն և Դե Նիրոն երկրպագուներին առաջարկում են նկարահանվել Սկորսեզեի ֆիլմում
Մշակույթ
10:16 16/04/2020
Աշխարհ

Դի Կապրիոն և Դե Նիրոն երկրպագուներին առաջարկում են նկարահանվել Սկորսեզեի ֆիլմում

Հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն միացել են All In Challenge բարեգործական ակցիային։ Այն սկսել է գործարար Մայքլ Ռուբինը՝ նպատակ ունենալով գումար  հավաքել COVID-19 համավարակի ժամանակ տարեցներին, երեխաներին ու կարիքավորներին սնունդ գնելու համար։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, հոլիվուդյան աստղերն առաջարկել են երկրպագուներին նվիրատվություն կատարել, դրա դիմաց մասնակցել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Լուսնային ծաղկի  մարդասպանները» նոր ֆիլմի նկարահանումներին։ Հավաքված ողջ գումարն ուղղվելու է հիմնադրամին, որը զբաղվում է կարիքավորներին սնունդի և անհրաժեշտ իրերի առաքմամբ։

Դի Կապրիոն Ինստագրամում գրել է, որ առաջարկությունն ուղղված է նրանց, որոնց հետաքրքրում է աշխատել իր և «մեծություններ» Սկորսեզեի ու Դե Նիրոյի հետ, այդ մարդիկ մեկ օր անցկացնելու են նկարահանման հրապարակում, հանդես են գալու ֆիլմի մարդաշատ տեսարաններում և կայցելեն ֆիլմի պրեմիերային։

Դևիդ Գրաննի գրքի հիման վրա ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին Օկլահոմա նահանգում։ ՀԴԲ հետաքննում է Օսեյջ հնդկացիների ցեղում սպանությունը, որը տեղի է ունենում այն տարածքում, որտեղ  նավթ էր գտնվել։

20-րդ դարասկզբում օսեյջներն աշխարհում համարվում էին ամենահարուստ մարդիկ ի շնորհիվ խոշորագույն նավթահանքերի, որի պատճառով դարձել էին դավադրության զոհ և ամերիկյան պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը։
 

Placeholder