Apple-ը տեղեկացրել է բյուջետային iPhone SE-ի վերադարձի մասին
Տնտեսություն
10:39 16/04/2020
Աշխարհ

Apple-ը տեղեկացրել է բյուջետային iPhone SE-ի վերադարձի մասին

Apple-ը հայտարարել է iPhone SE-ի երկրորդ սերնդի թողարկման մասին։ Այն ավելի էժան է վերջին մեդելներից, բայց աշխատելու է նույն հզորությամբ պրոցեսորով, ինչպես նաև ունենալու է նոր ֆունկցիաներ։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հեռախոսն ունենալու է մեկ տեսախցիկ՝ երեքի փոխարեն, Touch ID՝ Face ID-ի փոխարեն։ Արտաքինից այն նման է iPhone 7-ին։

Ըստ աղբյուրի, Ռուսաստանում այն կարող են նախապատվիրել ապրիլի 23-ից։ Սմարթֆոնը կարժենա 40 հազար ռուբլիից (64 գբ հիշողությամբ) մինչև 54 հազար ռուբլի (256 գբ հիշողությամբ)։ Հիշեցնենք, որ մեկ ռուբլու փոխարժեքը կազմում է 6.6 դրամ:

Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին iPhone SE-ն մյուս մոդելների համեմատ ավելի էժան էր ու ավելի փոքր, հենց դա էր գրավում գնորդներին նոր մոդելների չափերի մեծացման ու գնի ավելացման ֆոնին։ Սակայն Apple-ը դրա թողարկումը դադարեցրեց 2018-ին։

Այս մոդելը  ստեղծվել է նույն պրոֆեսորի կողմից, ինչ iPhone 11 Pro-ն։ Նոր թողարկվող մոդելը կունենա անլար լիցքավորման հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու պորտրետ ռեժիմ։  ԱՄՆ-ում հեռախոսը կարժենա 399 դոլար (64 գբբ հիշողությամբ)։

Հեռախոսի այս մոդելի թողարկումը Apple-ին թույլ կտա մրցակցել Samsung-ի և Google-ի հետ, որոնք ակտիվորեն ներկայացված են միջին արժեք ունեցող մոդելների արտադրության սեգմենտում։

Placeholder
Apple-ը տեղեկացրել է բյուջետային iPhone SE-ի վերադարձի մասին