Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը
Մշակույթ
13:04 16/04/2020
Աշխարհ

Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը

Գերմանիան պատրաստ է Ֆրանսիային առաջարկել իր օգնությունը Փարիզի Աստվածամոր տաճարի  վերականգնման հարցում, որը տուժել էր հրդեհից։ Այդ նպատակով Գերմանիայի բնակիչները հավաքել են ավելի քան 450 հազար եվրո։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայի մշակույթի գերատեսչությունը։

Մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսը, Գերմանիայի դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա շրջանի վարչապետ Արմին Լաշետն առաջարկել են օգնություն տաճարի վերին պատուհանների մասի վերականգնման գործում: Աշխատանքի համար գումարները սկսել են հավաքվել հրդեհի հաջորդ օրվանից։

Մոնիկա Գրյուտերսի խոսքով, գերմանացի վարպետներն այս աշխատանքներում կարող են օգնել ֆրանսիացի գործընկերներին: Լաշետը հավելել է, որ վերականգնված Նոտր Դամը կարող է դառնալ եվրոպական հույսի խորհրդանիշ, ինչպես նաև Բեռլինի և Փարիզի միջև բարեկամության խորհրդանիշ:


Հիշեցնենք, որ  2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր  բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել  է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:

Տաճարի վերականգնման աշխատանքներն արդեն արդեն մեկնարկել էին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք դադարեցվել է։

 

Placeholder
Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը