Լուկաշենկո. Կորոնավիրուսը լավ դաս է թմրամոլների և ծխողների համար
Քաղաքական
16:45 16/04/2020
Աշխարհ

Լուկաշենկո. Կորոնավիրուսը լավ դաս է թմրամոլների և ծխողների համար

Կորոնավիրուսային վարակի տարածումը լավ դաս է դարձել թմրամոլների և ծխողների համար: Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:

«Թմրամոլների և ծխողների համար սա լավ դաս է», - ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով, երկրում կան թոքաբորբով հիվանդության ծանր դեպքեր, որոնք զարգացել են նոր կորոնավիրուսի պատճառով:

Լուկաշենկոն նշել է, որ նրանք, ովքեր վատ սովորություններ ունեն, «այսպես կոչված համաճարակի» ավարտից հետո պետք է մտածեն ապրելակերպի մասին:

Ինչպես գրում է Regnum-ը, Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4200-ը, մահացել է 40 մարդ:

Placeholder
Լուկաշենկո. Կորոնավիրուսը լավ դաս է թմրամոլների և ծխողների համար