Նորաշեն համայնք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել
Հասարակություն
09:22 16/04/2020
Հայաստան

Նորաշեն համայնք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել

Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի երեկվա որոշմամբ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվում են սահմանափակումներ։ 

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

 

Placeholder
Նորաշեն համայնք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել