Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3448 դեպք
Աշխարհում
12:33 16/04/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3448 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 3448 դեպք։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում մահացել է կորոնավիրուսով 34 հիվանդ: Մահվան ընդհանուր թիվը դարձել է 232:

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում ապաքինվել է 318 հիվանդ, ամբողջ ընթացքում ապաքինվածների թիվը 2304 է:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ներկայումս գրանցված է COVID-19-ով վարակված է 27 938 մարդ։

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3448 դեպք