ԱՀԿ-ն հաշվարկում է ֆինանսական վնասը
Օրվա թեմա
11:12 16/04/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն հաշվարկում է ֆինանսական վնասը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  որոշել է դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը։ Հենց հիմա ԱՀԿ-ն հաշվարկում է կորուստները և խրախուսում է այլ երկրներին ավելացնել իրենց բյուջետային ծախսերը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Վեստի.ռու-ի հաղորդմաբ, ԱՀԿ ղեկավարը նաև հայտնել է կոնկրետ միջոցառումների մասին։

Նրա խոսքով, սկսվել են COVID-19- ից երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները, ևս 70-ը մշակման փուլում են։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը  հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի ֆինանսավորելու ԱՀԿ-ն, քանի որ, իբր, միջազգային հանրությանը ուշ է տեղեկացրել նոր կորոնավիրուսի լրջության մասին և զբաղեցրել է «պրոչինական դիրքորոշում»։
 

Placeholder
ԱՀԿ-ն հաշվարկում է ֆինանսական վնասը