Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ
Իրավունք
18:22 17/04/2020
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դատական նիստը մայիսի 8-ին նշանակելու որոշմանը։

«Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ..սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է..»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին ժամը 13-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել։

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին դատավորի աշխատակազմից, նա ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կլինի արձակուրդում։

 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ