Արցախում կորոնավիրուս է հաստատվել բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ
Առողջություն
16:38 17/04/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:

Placeholder
Արցախում կորոնավիրուս է հաստատվել բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ