ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
Տնտեսություն
11:42 17/04/2020
Հայաստան

ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Ի․Գ․Տելեգինը տարածել է հայտարարություն՝ ուղղված բանկի հաճախորդներին։

Հայտարարության մեջ ասված է.

«Հարգելի՛ հաճախորդներ,
ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:

Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը և իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է մեր հաճախորդների մեծամասնության ՝ վարկերի մարման հաստատուն սովորության և բարեխղճության, ինչպես նաև վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին:

Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:

Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար և կարևոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարևորագույն խնդիրն է:

Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները