Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի, ապրիլի 15-16 միջակայքում COVID-19-ից մահացել է 4591 քաղաքացի, գրանցվել է 31, 541 վարակման նոր դեպք։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 671 հազար դեպք, 33, 284 հոգի մահացել է։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին նոր տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը։