Շվեդիայի արքայադուստրը կաշխատի հիվանդանոցում՝ պայքարելով համավարակի դեմ
Օրվա թեմա
10:51 17/04/2020
Աշխարհ

Շվեդիայի արքայադուստրը կաշխատի հիվանդանոցում՝ պայքարելով համավարակի դեմ

Շվեդիայի իշխող թագավոր Կառլ  XVI Գուստավի կինը՝ արքայադուստր Սոֆիան, կօգնի բժիշկներին կորոնավիրուսի տարածման պայմաններում։ Նա ավարտել է վերապատրաստման դասընթացներ։

Նա նշել է. «Սովորեցի, թե ինչպես կարելի է մանրէազերծել գործիքները, ճիշտ բանակցել հիվանդների և նրանց հարազատների հետ և օգնել հիվանդանոցի վարչակազմին. սրանք այն գործառույթներն են, որոնք  կամավորներին թույլատրվում է կատարել առանց հատուկ բժշկական կրթության»:

News.ru կայքը, հղում անելով Hello-ին, գրում է, որ արքայադուստրն աշխատանքի կանցնի ապրիլի 20-ից։

Շվեդիայի արքայազնն ու Սոֆիան ամուսնացել են 5 տարի առաջ։ Նրանք ունեն երկու երեխա։
 

Placeholder
Շվեդիայի արքայադուստրը կաշխատի հիվանդանոցում՝ պայքարելով համավարակի դեմ