Մարտին Գալստյանը 104 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ նախագահ
Քաղաքական
13:21 17/04/2020
Հայաստան

Մարտին Գալստյանը 104 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ նախագահ

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է ԿԲ նախագահի փակ-գաղտնի քվեարկության արդյունքները:   

Հանձնախմբի կազմած 61-րդ արձանագրությամբ՝  10:30-ից 12:30 ընկած ժամանակահատվածում կազմակերպված գաղտնի քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել են 119-ը:

Քվեարկության արդյունքներով միակ թեկնածու Մարտին Գալստյանը 104  կողմ և 15  դեմ ձայներով ընտրվեց  ԿԲ նախագահ:

Placeholder
Մարտին Գալստյանը 104 կողմ, 15 դեմ ձայներով ընտրվեց ԿԲ նախագահ