Փաստաբաններ. Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթ վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում
Իրավունք
16:53 17/04/2020
Հայաստան

Փաստաբաններ. Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթ վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում

ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:

Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։
 

Placeholder
Փաստաբաններ. Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթ վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում