ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին
Սպորտ
18:07 17/04/2020
Աշխարհ

ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ, նախատեսում է Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը սկսել 2020 թվականի հոկտեմբերին: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի պլանների համաձայն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրը պետք է կայանա հոկտեմբերի 20-21-ը:

Նույն շաբաթ կազմակերպությունը մտադիր է անցկացնել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը. երկրորդ կարևորագույն ակումբային մրցաշարի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:

Միևնույն ժամանակ, Sport.es-ի հաղորդմամբ, ազգային բոլոր առաջնությունները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայում անցկացվող գրեթե բոլոր ֆուտբոլային մրցաշարերն անժամկետ դադար էին վերցրել:

Placeholder
ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին