ԱՆ. Մահացել է 75-ամյա կին պացիենտ
Առողջություն
11:23 18/04/2020
Հայաստան

ԱՆ. Մահացել է 75-ամյա կին պացիենտ

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ,  75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։

Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, սեպսիս, ռեֆրակտեր սեպտիկ շոկ։

 

Placeholder
ԱՆ. Մահացել է 75-ամյա կին պացիենտ