Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի
Տարածաշրջան
13:48 18/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված ևս 15 մարդու։ Այսպիսով, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 385-ի։  Այս մասին  հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը։ 

Գործակալության տվյալներով ՝ 5053 մարդ գտնվում է կարանտինում, 527-ը՝ հիվանդանոցներում, ապաքինվել են 84 հիվանդ, 3-ը մահացել է:

Նշվում է նաև, որ Վրաստանի 44 հիվանդանոց մասնագիտացվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 385-ի