Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 50%-ով
Տնտեսություն
16:00 18/04/2020
Հայաստան

Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 50%-ով

Հայաստանում 2020 թվականի հունվար-փետրվարին  արտադրվել է 1 մլրդ 461.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.1%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում  ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 204.2 %-ով և կազմել 700.9  մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 30.3%-ով՝ կազմելով  9.9 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, արտադրության ծավալներն այստեղ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել են 21.9%-ով՝  կազմելով 224.4 մլն կՎտ ժամ։

Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 533.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2019թ-ի հունվար-փետրվարի համեմատ  նվազել է 3.7%-ով:

Նշենք նաև, որ 2020թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  2.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2019 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 50%-ով, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 0,7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 22%-ով։

Placeholder
Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն աճել է 50%-ով