Մահացել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը
Սպորտ
17:46 20/04/2020
Հայաստան

Մահացել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին:

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Արսեն Եղիազարյանը hամաշխարհային երկու օլիմպիադաների մասնակից է (Մոսկվա, 1994 և Երևան, 1996)։ «Երևան» ակումբի կազմում 1995 թվականին նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը։

2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։ 

 

 

Placeholder
Մահացել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը