Սարիկ Անդրեասյանն աշխատում է «Եվգենի Օնեգինի» էկրանավորման վրա
Մշակույթ
09:53 20/04/2020
Աշխարհ

Սարիկ Անդրեասյանն աշխատում է «Եվգենի Օնեգինի» էկրանավորման վրա

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է աշխատել Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» ֆիլմի էկրանավորման վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նշվում է, որ ստեղծագործությունը ստեղծվելու է «Մեծն Գեթսբին»-ի ոճով։

«Դա պետք է արվի այնքան նուրբ, որպեսզի չառաջացնի ատելություն»,- ասել է ռեժիսորը։

Նա նաև հավելել է, որ պաշտոնական նախագիծը ներկայացվելու է մեկ տարուց։

«Պետք է փնտրենք ֆինանսավորում»,- ասել է Անդրեասյանը։

Նշենք, որ Սարիկ Անդրեասյանի ֆիլմերից է  «Երկրաշարժ» -ը՝ Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի մասին։ Նա հայտնի է «Պաշտպանները» ֆիլմով, որի պրեմիարեն կայացել էր 2017 թվականի փետրվարին։ Վերլուծաբանների կարծիքով, վարձույթում ֆիլմը ձախողել էր։
 

Placeholder
Սարիկ Անդրեասյանն աշխատում է «Եվգենի Օնեգինի» էկրանավորման վրա