«Ժողովուրդ». Ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր զրույցում
Օրվա մամուլ
09:50 21/04/2020
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր զրույցում

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, և եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին:

Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել` միայն ասելով, թե տեսաուղերձից 20 վայրկյան առաջ իմացել են, որ իրենք «լայվ» են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Ինչ է ասել վարչապետի մամուլի խոսնակը հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր զրույցում