Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով  2.21 դոլարի
Տնտեսություն
09:12 21/04/2020
Աշխարհ

Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի

WTI  տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 2.21 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, գրում է Գազետա.ռու-ն։

Նշենք, որ WTI տեսակի նավթի գինը բորսայում հասել էր մեկ բարելի դիմաց 0 (զրո) դոլարի։ Այսօր նավթի գնի բարձացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ պատմության մեջ առաջին անգամ ֆյուչերսների գինը հասավ բացասական մակարդակի:

Այսպիսով, WTI նավթի գինը վերադարձել է դրական արժեքի:

Նշենք, որ WTI տեսակի նավթի գնանկումը կապված է պահանջարկի կրճատման և համաշխարհային պաշարների ավելցուկի հետ։ Այս իրավիճակը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Placeholder
Պատմական նվազագույնից WTI նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2.21 դոլարի