Իտալիան կավարտի ֆուտբոլային մրցաշրջանը
Աշխարհում
12:25 21/04/2020
Աշխարհ

Իտալիան կավարտի ֆուտբոլային մրցաշրջանը

Իտալիայի ֆուտբոլի Ա լիգայի առաջնությունը կկայանա, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով առաջնության պաշտոնական կայքին։

Նշվում է, որ ապրիլի 20-ին տեղի է ունեցել Ա լիգայի խորհրդի նիստ, որը պաշտոնական որոշում է կայացրել ավարտին հասցնել 2019/20 մրցաշրջանը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Այս պահին առաջնության կազմակերպիչները սպասում են իշխանությունների պատասխանին, և եթե նրանց թույլ տրվի, ապա մրցաշրջանն ավարտին կհասցվի։

Placeholder