«Պեսկարա»-ի նոր մարզահագուստի դիզայնն առաջարկել է 6-ամյա երկրպագուն
Աշխարհում
10:49 21/04/2020
Աշխարհ

«Պեսկարա»-ի նոր մարզահագուստի դիզայնն առաջարկել է 6-ամյա երկրպագուն

«Պեսկարա» իտալական ֆուտբոլային ակումբի նոր մարզահագուստի դիզայնն ընտրվել է՝ հիմնվելով  փոքրիկ երկրպագուի առաջարկի վրա, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով ակումբի «Թվիթերի» էջին։

Ավելի վաղ ֆուտբոլային ակումբը մրցույթ էր հայտարարել, և մարդիկ կարող էին առաջարկել մարզահագուստի դիզայնի իրենց տարբերակը։ Ակումբը ստացել է հարյուրավոր տարբերակներ, և ընտրել է 6-ամյա Լուիջի դը Ագոստինոյի առաջարկած դիզայնը։ Այսպիոսվ, ակումբի նոր մարզահագուստի վրա պատկերվել է դելֆին, ալիք և ծիածան:

«Պեսկարա»-ն խաղում է Սերիա Բ-ում, Իտալիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում:

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցնելու պահին թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:

 

Placeholder