Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում  ՄՕԿ-ի հետ կնքած  օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը
Օրվա թեմա
18:38 21/04/2020
Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում ՄՕԿ-ի հետ կնքած օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը

Ճապոնիայի կառավարությունը չի հաստատում  ՄՕԿ-ի հետ կնքած  օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը հոգալու մասին համաձայնագիրը։ Այս մասին  հայտարարել  է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան, փոխանցում է ՀԱՕԿ-ը:   

«Նման համաձայնագիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է  լրացուցիչ ծախսերին, ասեմ ,որ  ապրիլի 16-ին, կազմկոմիտեի և ՄՕԿ-ի միջև բանակցությունների ընթացքում մենք հաստատեցինք, որ օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքները, ներառյալ ֆինանսական ծախսերը, մեր ընդհանուր խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք անցկացնել անհրաժեշտ ուսումնասիրություն , գնահատել  և քննարկել հարցը»,-ասել նա:

ՄՕԿ-ը  երկար ժամանակ չէր համաձայնում  հետաձգել օլիմպիական խաղերը և ֆինանսական կորուստներ կրել: Ամենամեծ վնասը պատճառվել է Ճապոնիային, որն արդեն նախապատրաստության համար ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար։

Փորձագետների գնահատմամբ խաղերի տեղափոխումը գովազդատուների համար  կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակիցների  կրած կորուստները դեռ պետք է հաշվարկվեն:

Placeholder