Արսեն Թորոսյան. Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում
Առողջություն
14:18 21/04/2020
Հայաստան

Արսեն Թորոսյան. Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, արձանագրում է, որ ունենք կորոնավիրուսի վարակակիրների աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:

«Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում:

Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,-նշել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։



Placeholder
Արսեն Թորոսյան. Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում