1 օրում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38, Վրաստանում՝ 9 նոր դեպք
Տարածաշրջան
11:39 21/04/2020
Տարածաշրջան

1 օրում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38, Վրաստանում՝ 9 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 1436,  մահացել է 19 անձ: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 626 մարդ: Այդ թվում 16 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, 23՝ ծանր, մնացածինը ստաբիլ:

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 408 դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 408 դեպքից բուժվել է 95 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել: Այս մասին գրում է վրացական Առաջին Ալիքը։

4779 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 561 պացիենտ:

Placeholder
1 օրում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 38, Վրաստանում՝ 9 նոր դեպք