COVID-19- ի տարածման ֆոնին Իրանը ազատ է արձակել ավելի քան հարյուր հազար բանտարկյալի
Իրավունք
13:41 21/04/2020
Տարածաշրջան

COVID-19- ի տարածման ֆոնին Իրանը ազատ է արձակել ավելի քան հարյուր հազար բանտարկյալի

Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացի ազատ է արձակվել Իրանի բանտերից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամխոսեյնա Էսմեյլիի հայտարարությանը։

«Ազատելով հարյուր հազար բանտարկյալի, մենք նաև ազատվեցինք ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացիներից»,- շեշտել է Էսմեյլին:

Նշվում է, որ խոսքն այն բանտարկյալների մասին է, որոնք լուրջ հանցագործությունների համար չեն ձերբակալվել, և վտանգ չեն ներկայացնում հասարակության համար:

Ապրիլի 21-ի դրությամբ Իրանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 83,5 հազար դեպք, մահացել է 5.2 հազար մարդ:

Placeholder
COVID-19- ի տարածման ֆոնին Իրանը ազատ է արձակել ավելի քան հարյուր հազար բանտարկյալի