«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում
Օրվա թեմա
11:32 21/04/2020
Հայաստան

«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն 2020-ին կանցկացվի հոկտեմբերի 24-30-ը: Այս տարի փառատոնն իր հանդիսատեսին է առաջարկելու նաև օնլայն հարթակում ֆիլմեր դիտելու աննախադեպ ձևաչափ, որն, ընդ որում, իրականացվելու է փառատոնին զուգահեռ:

Կազմակերպիչների փոխանցմամբ, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հնարավորություն կունենան վայելել փառատոնային ֆիլմերը: Ապրիլի 20-ից սկսած՝ հնարավոր կլինի օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով:

Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում «ՌեԱնիմանիա»-ի պրոֆեսիոնալ հյուրերը կիսվում են իրենց բազմամյա փորձով:

Ըստ տարածած հաղորդագրության, օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի հոկտեմբերից:

Placeholder
«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում