Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք
Առողջություն
11:04 22/04/2020
ԼՂՀ

Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են:

Արցախի տեղեկատավակն շտաբից հիշեցնում են, որ կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժհաստատությունից դուրս կգրվի:

Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը:

Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է, այսինքն՝ նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:

 

Placeholder
Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք