Նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ.Թորոսյան
Առողջություն
19:44 22/04/2020
Հայաստան

Նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ.Թորոսյան

 ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան  ուղիղ հերաձակմամբ տեղեկացրել է ,որ վերադռնում է Ծաղկաձորից և ներկայացրել է թե ինչ է տեղի ունենում մեկուսացման վայրերում:

«Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայրեր, որտեղ մեկուսացվել են մոտ 750 քաղաքացիներ: Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից եկող մեր հայրենակիցներին, որոնք 14 օր կանցկացնեն մեկուսացման մեջ:

Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր մեկուսացման վայրերում իրականացվում է պատշաճ հսկողություն, բուժօգնություն: Ընթացքում լինում են խնդիրներ, որոնք մենք օպերատիվ կերպով լուծում ենք: Այս կարևոր ուղղությունը մեզ թույլ է տվել խուսափել մեծ տարածումներից ,որովհետև միայն մեկուսացման վայրերից մոտ 350-400 հոգի ունեցել ենք դրական դեպք: Այսինքն ՝ կունենայինք այդքան քաղաքացիներ, որոնք  չիմանալով հիվանդության մասին կվարակեին այլ քաղաքացիներին նույնպես: Մեկուսացումը կանխել է նման զարգացումը»,-ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի փոխանցմամբ ՝մեկուսարաններ կան Երևանում, երևանամերձ տարածքներում,Գյումրիում, Տավուշի մարզում, Վանաձորում:

Ամեն դեպքում  Թորոսյանը նաև ընդգծեց, որ միայն  որևէ կառույցի ջանքերով հնարավոր չէ կանգնեցնել գլոբալ մարտահրավերը   և այս համատեքստում կոչ արեց համաքաղաքացիներին պահել վարքագծի կանոնները , հատկապես ,երբ տնտեսական գործունեության վայրերը բացվեն, ավելի խիստ պետք է պահպանել կանոնները:

Նախարարն այս համատեքստում բերեց իր օրինակը՝ ասելով, որ մեկ ամիս ծնողներին չտեսնելուց հետո , վերջապես այցելել է նրանց, սակայն հեռավորություն է պահպանել:

«Նույնիսկ մատով չեմ կպել ծնողներիս: Այցելելով ռիսկի զոնաներ՝ հիվանդանոցներ, մեկուսարաններ,ինքս էլ ապահովագրված չեմ  վարակից: Ամեն դեպքում շատ ուզենալով նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ:Խնդրում եմ այս տրամաբանությամբ առաջնորդվել»,-եզրափակեց նախարարը:

Placeholder
Նույնիսկ մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց վտանգի չենթարկեմ.Թորոսյան