Սուրեն Սարգսյան. Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին
Քաղաքական
11:00 22/04/2020
Հայաստան

Սուրեն Սարգսյան. Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երեկ արած հայտարարությանը։

«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին

Մեր պնդումները.
1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:
2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:
3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:
4. Փուլային տարբերակ չկա:

Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»»,- գրել է քաղաքագետը։ 

Placeholder
Սուրեն Սարգսյան. Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին