Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ բնակիչների մոտ 43% -ը կորցրել է աշխատանքը կամ աշխատավարձի մի մասը
ԱՄՆ բնակչության շուրջ 43 տոկոսը հայտարարել է կարանտինի պատճառով աշխատանքը կորցնելու կամ աշխատավարձի իջեցման մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է The Hill-ը՝ հղում անելով Pew Research Center-ի հարցմանը։
Նրանցից 28 տոկոսը հայտարարել է աշխատանքը կորցելու մասին, մյուսները համաձայնվել են աշխատավարձի իջեցմանը։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 45 հազար մարդ, երկրում ընդհանուր արձանագրվել է 824 հազար 147 վարակման դեպք։
Փորձագետները կարծում են, որ համավարակը կարող է լինել պատմական իրադարձություն, որն ի վիճակի կլինի փոխել ամերիկացիների քաղաքական առաջնահերթությունները։ Համավարակի բռնկման հետևանքներն արդեն հարվածել են տնտեսությանը: Կարանտինի ընթացքում փակվել են մեծ քանակությամբ ձեռնարկություններ, 22 միլիոն ամերիկացիներ ստիպված են եղել դիմել գործազրկության նպաստի: