1999 թ-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 16 դոլարից
Տնտեսություն
11:44 22/04/2020
Աշխարհ

1999 թ-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 16 դոլարից

2020 թվականի հունիսի մատակարարման համար նախատեսված Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է մեկ բարելի դիմաց 17,33%-ով՝ հասնելով մինչև 15.98 դոլարի,  փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վերջին անգամ Brent- ը մեկ բարելի դիմաց 16 դոլարից ցածր էր եղել 1999 թվականի հունիսին:

WTI տեսակի նավթի ֆյուչերսների արժեքն էլ, ըստ ժամը 08:09-ի տվյալների, նվազել է 6.22% -ով և մեկ բարելի դիմաց կազմել 10,85 դոլար:

Նավթի այս գները զարմացնում են կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակական աճի լուրերի ֆոնին:

Placeholder
1999 թ-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 16 դոլարից