Մինչև ապրիլի 25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները
Օրվա թեմա
11:51 22/04/2020
Հայաստան

Մինչև ապրիլի 25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից ու զգուշացնում, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Placeholder
Մինչև ապրիլի 25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները