Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:
Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը։
Նա նշել է, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ: