Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել: Այս մասին փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: