Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 420 դեպք
Առողջություն
11:19 23/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 420 դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 420 դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 420 դեպքից բուժվել է 107 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:

5223 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 584 պացիենտ:

Placeholder
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 420 դեպք