Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել
Մշակույթ
14:12 23/04/2020

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։ Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա է հայերեն գրություններ։ Ենթադրվել է, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերի։

Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։

Placeholder
Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել