«Եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»
Առողջություն
11:47 23/04/2020

«Եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»

«Հիմնականում բոլոր մարզերում արդեն կարելի է ասել վիրուսի տարածվածություն ունենք և այդ ուժերն կենտրոնացնելու ենք այնտեղ, որտեղ իրապես վերահսկողության կարիք կա»,կառավարության այսօրվա նիստում հայտարարեց հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը՝  տեղեկացնելով, որ հանվել են միջմարզային տեղաշարժի սահմանափակումները և մարզային  անցակետերը:

Ավինյանը հայտնեց, որ իրականացվելու են համայնքային սահմանափակումներ, եթե տեսնենն, որ ինչ որ համայնքում բռնկում է տեղի ունենում:

Հանրապետության պարետը կառավարության նիստում հայտարարեց, որ իր որոշմամբ որոշ տնտեսական ոլորտներում թույլատրվել է գործունեությունը և ընթերցեց ցանկը:

«Ինչպես և խոստացել էինք մենք փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի տնտեսության բացում»,-հայտարարեց պարետը:

Ավինյանը հայտնեց, որ տեղորոշման համակարգը ավելի արդյունավետ է աշխատում և այն ամբողջովին տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, որտեղ համաճարակաբանները ԱԻՆ աշխատակիցները և ծրագրավորողները միասին կաշխատեն:

«Այս փուլում դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է և եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»,- ամփոփեց Ավինյանը: 

Placeholder
«Եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»