Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Քաղաքական
17:57 23/04/2020
ԼՂՀ

Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է: Այս մասին փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: 

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս