Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով
Մշակույթ
09:15 24/04/2020
Աշխարհ

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով: Այա մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության կայքից։ 

«Հիշենք և դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, որ ապագայում նման ցեղասպանություններ չլինեն: Կարևոր է նաև հիշել, որ այսօր մենք՝ հայերս, ողջ ենք, ներկա ենք ամբողջ աշխարհում, ունենք մեր լեզուն, մեր պատմությունը և մեր արվեստը: Հպարտանում ենք մեր նախնիներով, որ իրենց պայքարի շնորհիվ մենք այսօր ողջ ենք»,-  ասել է Մալիկյանը:

Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:

Placeholder
Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով