Լուկաշենկոն կորոնավիրուսը համարում է բնության հանդեպ վատ վերաբերմունքի պատասխան
Քաղաքական
17:31 24/04/2020
Աշխարհ

Լուկաշենկոն կորոնավիրուսը համարում է բնության հանդեպ վատ վերաբերմունքի պատասխան

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսը համարում է Աստծո կողմից հարված այն բանի համար, որ մարդիկ վատ են վարվում անտառների և ընդհանրապես բնության հետ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Պետության ղեկավարը հայտարարել է «Անտառը մեր հարստությունն է» կարգախոսի արդիականության մասին:

«Բայց մենք այդ հարստության հանդեպ վատ ենք վերաբերվում: Եվ դրա համար, Տերը, պատժեց մեզ կորոնավիրուսով», - ասել է Լուկաշենկոն:

Նախագահը վստահեցրել է, որ եթե մարդիկ պատասխանատու և հարգալից վերաբերմունք ունենային բնության հանդեպ, ապա վիրուսներն այդքան շատ չէին տարածվի:
 

Placeholder
Լուկաշենկոն կորոնավիրուսը համարում է բնության հանդեպ վատ վերաբերմունքի պատասխան