«Հրապարակ». ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ
Օրվա մամուլ
09:46 24/04/2020
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ  ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների և ԱԺ աշխատակազմի հետ, սակայն  ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին  պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։

Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։   Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին  ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ