Թոմ Հենքսը նամակ է գրել Կորոնային
Մշակույթ
10:27 24/04/2020
Աշխարհ

Թոմ Հենքսը նամակ է գրել Կորոնային

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը նամակ է ուղարկել ավստրալացի Կորոնային, ում դասընկերները ծաղրել են իր անվան պատճառով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Ապրիլի սկզբին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Գոլդ-Քոսթ քաղաքի բնակիչ 8-ամյա Կորնա դը Վրիզը նամակ էր գրել Հենքսին և նրա կնոջը՝ Ռիտա Ուիլսոնին, որոնք երեք շաբաթ այդ քաղաքում բուժվում էին կորոնավիուսից:

Նամակում տղան գրել էր, որ գիտի Հենքսի և նրա կնոջ հիվանդության մասին և առողջություն է մաղթել նրանց։ Նամակում երեխան պատմել է, որ ինքը սիրում է իր անունը, բայց դպրոցում նրան անվանում են «կորոնավիրուս», ինչն իրեն շատ է վշտացնում։

Հենքսը տղայի նամակին պատասխանել է ԱՄՆ վերադառնալուց հետո։ Դերասանը նամակը գրել է «Սմիթ Կորոնա» մակնիշի գրամեքենայով։

«Ես և կինս շատ ուրախացանք՝ ստանալով քո նամակը ... Ես քեզ հեռուստատեսությամբ տեսա, երբ վերադառնում էի ԱՄՆ։ Չնայած այդ ժամանակ ես արդեն ապաքինվել էի, քո նամակի շնորհիվ ինձ շատ ավելի լավ զգացի»,- գրել է Հենքսը, ապա շնորհակալություն հայտնել տղային, որ նա այդքան լավ ընկեր է:

Նամակի հետ միասին, Հենքսը տղային ուղարկել է նաև այն գրամեքենան, որով գրել էր նամակը։

«Ինձ թվում է՝ այս գրամեքենան քեզ դուր կգա։ Հարցրու ծնողներիդ՝ ինչպես պետք է դրանով գրել, որպեսզի պատասխանես իմ նամակին»,- նշել է Հենքսը, ապա եզրափակել խոսքը՝ դու ունես ընկեր՝ այդ ես եմ։

Placeholder
Թոմ Հենքսը նամակ է գրել Կորոնային